Լոս-Անջելեսի ոստիկանությունը գտել է գլխատված տղամարդու մարմնի որոշ մասեր: Գլուխը հայտնաբերվել էր ավելի վաղ HOLLYWOOD հայտնի գրառման տակ, գրում է The Los Angeles Times-ը:

Ոստիկանների ենթադրությամբ, սպանությունը տեղի է ունեցել «Գրիֆիթ-պարկի» սահմաններից դուրս, ապա մարդասպանը մարմնի մասերը նետել է տառերի տակ:

Նշենք, որ ենթադրաբար հայ տղամարդու գլուխը պոլիէթիլենային պարկի մեջ գտել էին հունվարի 18-ին: Այն հայտնաբերել էին շները, որոնք տիրուհու հետ զբոսնում էին:

Ամերիկյան որոշ կայքեր գրում են, որ մասնատված դիակը հայտնաբերվել է Բրեդ Փիթի տնից ոչ հեռու: