Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր է զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ Նա դրա մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC-ն։

«Եթե սա [Պուտինի առաջարկը] լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն»,- ասել է Թրամփը։

«Զելենսկին չի գա Ալյասկա, քանի որ նա արդեն մասնակցել է բազմաթիվ հանդիպումների»,- հավելել է Թրամփը։

Ալյասկայի գագաթնաժողովից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և Թրամփի միջև, ասել է ԱՄՆ նախագահը։