Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով երկուշաբթի կարճ ժամանակով նավագնացության համար փակվել է Դարդանելի նեղուցը, քանի որ ծայրահեղ շոգը և ուժեղ քամիները հրդեհներ են հրահրել Միջերկրական ծովում, գրում է Bloomberg-ը։
Սև ծովից և Կենտրոնական Ասիայից նավթի և գազի համար կարևորագույն նավահանգիստ Դարդանելի նեղուցը հինգշաբթի երեկոյան վերաբացվել է, որպեսզի հրշեջ ինքնաթիռները կարողանան ջուր հավաքել ծովից՝ մոտակա հրդեհները մարելու համար։
Թուրք հրշեջները տեղայնացրել են հյուսիսային Եգեյան ափին մոլեգնող անտառային հրդեհները, սակայն Չանաքքալե նահանգի քաղաքներն ու սոճու անտառները շարունակում են վտանգի տակ մնալ, տարհանվել է մոտ 2900 բնակիչ, հաղորդում է Անադոլու գործակալությունը։





























