Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ օգոստոսի 13-ին ժամանել է Բեռլին: Գերմանիայում նա առցանց հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակին:
Բեռլինի օդանավակայանում Զելենսկուն դիմավորել են մի շարք պաշտոնյաներ, նրանց թվում՝ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը:
Ինչպես նշել են ուկրաինական լրատվամիջոցները, Զելենսկու Գերմանիա այցի մասին հայտնի է դարձել այսօր՝ օգոստոսի 13-ին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը լրագրողներին հայտնել է, որ Բեռլինում Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:





























