WhatsApp-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Ռուսաստանում Messenger-ով զանգերի արգելափակման վերաբերյալ։

«WhatsApp-ը գաղտնի է, լռելյայնորեն պաշտպանված է ծայրից ծայր կոդավորմամբ և դիմակայում է կառավարությունների մարդկանց անվտանգ հաղորդակցվելու իրավունքը խախտելու փորձերին, հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են արգելափակել WhatsApp-ը՝ երկրում մեր ավելի քան 100 միլիոն օգտատերերի համար», - ասվում է մեսենջերի հայտարարության մեջ։

WhatsApp-ում ընդգծել են, որ կանեն հնարավոր ամեն ինչ, «որպեսզի ծայրից ծայր կոդավորմամբ պաշտպանված հաղորդակցությունը մնա հասանելի ամբողջ աշխարհի մարդկանց համար, այդ թվում՝ Ռուսաստանում»։

Mediascope-ի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ Ռուսաստանում 12-ից բարձր տարիքի լսարանի շրջանում WhatsApp-ի ամսական ընդգրկվածությունը կազմել է 96,2 միլիոն մարդ։

Ռուսաստանում WhatsApp-ի և Telegram-ի օգտատերերը սկսել են բողոքել մեսենջերներում զանգերի խափանումներից՝ 2025 թվականի օգոստոսի 10-11-ը։ Ըստ Forbes-ի՝ արտասահմանյան մեսենջերներում զանգերն արգելափակելու խնդրանքով դիմել են խոշորագույն բջջային օպերատորներ «ՄՏՍ»-ը, «Մեգաֆոն»-ը, «Բիլայն»-ը և Tele2-ը։

Օգոստոսի 13-ին «Ռոսկոմնադզորը» պաշտոնապես հայտարարեց Telegram-ին և WhatsApp-ին զանգերի «մասնակի սահմանափակման» մասին՝ ենթադրաբար հանցագործների դեմ պայքարի նպատակով։