Այսօր, ժամը 17:00-ին, Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի, 3/9) տեղի կունենա դատախազության միջնորդության քննությունը՝ կապված անվանի բարերար և գործարար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հետ։

Կարապետյանի աջակիցները ակտիվորեն իրենց էջերում տարածում են «Գնում եմ դատարան» վերտառությամբ գրառումներ և տեսահոլովակներ՝ կոչ անելով միանալ և մասնակցել նիստին։