Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում կայանալիք հանդիպման ընթացքում կուղեկցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենտը և Հովարդ Լատնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, նրա տեղակալներ Ջեյմս Բլերն ու Բո Հարիսոնը, հաղորդակցության գծով տնօրեն Դեն Սքավինոն, քարտուղարը և ԱՄՆ նախագահի օգնական Սթիվեն Չունը, Քերոլայն Լիվիթը և Նիկ Լունան։ Ի վերջո, Անքորիջ Թրամփի հետ կթռչեն նրա սփիչրայթեր Ռոս Ուորթինգթոնը և օգնական, Սպիտակ տան աշխատակազմի պատասխանատու քարտուղար Ուիլ Շարֆը։





























