Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք կկատարի Անքորիջում տեղական ժամանակով 11:00-ին, և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը նրան կդիմավորի ինքնաթիռի մոտ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ թեև ուկրաինական կարգավորման հարցն առաջնային կլինի, բայց կքննարկվեն նաև երկկողմ հարաբերություններում մի շարք ցավոտ հարցեր, տնտեսական համագործակցության հնարավոր նախագծեր:

«Դրանք ուկրաինական կարգավորման բոլոր ասպեկտներն են, դրանք թեզիսներ են տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ։ Դրանք հսկայական քանակությամբ նյութեր են, որոնք, իհարկե, նախագահը միշտ շատ ուշադիր կարդում և ուսումնասիրում է»,-ըստ Интерфакс-ի՝ շեշտել է Պեսկովը։