Երբ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր առավոտյան իր գլխավոր օգնականների հետ Վաշինգտոնից թռել է Ալյասկա, ինքնաթիռում բացակայել է առանցքային պաշտոնյա՝ Ուկրաինայի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, հաղորդում է CNN-ը։
Ռուսական կողմը Քելոգին ընկալում է որպես Ուկրաինային համակրող մարդ, ինչը կարող է նրա ներկայությունը հանդիպմանը դարձնել «հակաարդյունավետ», պարզաբանել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Եվրոպացիները մտահոգված են, որ Քելոգը չի ընդգրկվել պատվիրակության կազմում։
«Նա հույս ուներ այնտեղ լինել, և նա պետք է այնտեղ լիներ»,- ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։ Պաշտոնյան հայտարարել է, որ Քելոգը լավագույնս է հասկանում, թե ինչպիսի գործարք կարող է առաջարկել Ուկրաինան։
Աղբյուրները հայտնել են, որ Քելոգը, ինչպես սպասվում է, կլինի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ապագա հանդիպումների պատվիրակության կազմում։





























