Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջից՝ Մելանյա Թրամփից նամակ է փոխանցել, որում խոսվել է Ուկրաինայի և Ռուսաստանի երեխաների ծանր վիճակի մասին, Reuters գործակալությանը հայտնել են Սպիտակ տան պաշտոնյաները։
Սլովենիայում ծնված առաջին տիկինը չի մասնակցել ուղևորությանը, սակայն պաշտոնյաները հայտնել են, որ նրա նամակում հիշատակվում են պատերազմի ժամանակ երեխաների առևանգումները։
Կիևի կառավարության գնահատմամբ՝ 2022 թվականի փետրվարին լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առնվազն 19 500 ուկրաինացի երեխա է արտաքսվել իրենց տներից դեպի Ռուսաստան և նրա կողմից օկուպացված տարածքներ։ Այս հարցը չափազանց զգայուն է Ուկրաինայում, որտեղ շատերը կարծում են, որ խաղաղության ոչ մի համաձայնագիր չի կարող կնքվել առանց բոլոր առևանգվածների վերադարձի մասին համաձայնագրի։ 2023 թվականին Միջազգային քրեական դատարանը Պուտինի և նրա երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել՝ երեխաների ենթադրյալ անօրինական արտաքսման համար,- գրում է լրատվամիջոցը։




























