ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան կարող է չհամաձայնվել Ռուսաստանի հետ գործարքի, քանի որ նախկին նախագահ Ջո Բայդենը «փողը կոնֆետի պես բաժանել է»՝ նկատի ունենալով Կիևին տրամադրված միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը։

«Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք դրան։ Եվ տեսեք, Ուկրաինան համաձայնել է դրան, - ասել է Թրամփը։ - Հնարավոր է՝ նրանք հիմա ասեն «ոչ», քանի որ Բայդենը նրանց փող էր բաժանում այնպես կարծես այն կոնֆետ լիներ։ Եվ Եվրոպան նույնպես նրանց շատ փող է տվել։ Գիտեք, որ մենք նրանց տվել ենք 350 միլիարդ դոլար։ Եվրոպան նրանց տվել է շատ ավելի քիչ, բայց միևնույն է շատ՝ 100 միլիարդ դոլար»։

Միացյալ Նահանգները Ուկրաինային միլիարդավոր դոլարներ է տրամադրել ռազմական օգնության, զենքի և ուսուցման համար, մինչդեռ ուկրաինական զորքերը շարունակում են կռվել ռուսական ուժերի դեմ։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, գործարքը մոտ է համաձայնեցմանը, սակայն «շատ բան կարող է տեղի ունենալ»։

«Բայց ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը կցանկանար լուծել այս խնդիրը, - ասել է նա։ - Եվ սա մի խնդիր էր, որը չպետք է պատահեր»։