ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը վաղ առավոտյան բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր գագաթնաժողովը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի խոսնակին։

Համաձայն մամուլի քարտուղարի՝ Թրամփը մեկ ժամից ավելի զրուցել է Զելենսկու, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։

Ուկրաինայի նախագահի խոսքերով՝ Թրամփն ի սկզբանե խոսել է Զելենսկու հետ, այնուհետև նրանց խոսակցությանը միացել են եվրոպական մյուս առաջնորդները։ Սպիտակ տունը նույնպես հաստատել է այդ զրույցը։