Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժնևը նշել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման հնարավոր վայր։ Այս մասին նա ասել է TF1-ին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի նախագահը մերժել է հանդիպումը Փարիզում անցկացնելու հնարավորությունը՝ «ինչպես 2019 թվականին», պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։ Նա նշել է, որ իրավիճակը «այլ փուլում է» և պետք է գտնել «չեզոք երկիր»։ «Հնարավոր է՝ Շվեյցարիան, ես կողմ եմ Ժնևին։ Կամ էլ այլ երկիր։ Անցյալ անգամ երկկողմ խորհրդակցություններն անցկացվել են Թուրքիայում՝ Ստամբուլում», - ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների առաջնորդների հետ։ Զելենսկու հետ Սպիտակ տուն են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Թրամփը նախօրեին ընդգծել է, որ Սպիտակ տունն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի եվրոպական երկրների առաջնորդների նման մեծ քանակ։




























