Եվրամիության անբավարար ինքնուրույնությունը և ԱՄՆ-ի «գրկում» հայտնվելու նրա ձգտումը ԵՄ-ն վերածել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների քաղաքական «ճաշացանկի» կետերից մեկի, կարծում են «China Daily» թերթի հեղինակները։
«Առանց ինքնուրույնության Եվրամիությունը կշարունակի մնալ ճաշացանկում,- ասվում է պարբերականի խմբագրական հոդվածում։- ԵՄ-ն այժմ զգում է վերջին մի քանի տարիներին կատարած իր ընտրության հետևանքները։ Նա ստիպված է ընդունել, որ ԱՄՆ-ն եսակենտրոն դաշնակից է, որը պատրաստ է թալանել այրվող տունը»։
Նյութում նշվում է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Զելենսկուն միանալու եվրոպական առաջնորդների ցանկությունը «վկայում է այն մտավախությունների մասին, որ Կիևի հանդեօ «արդարացիորեն» չեն վերաբերվի ցանկացած հնարավոր գործարքի դեպքում»: Բացի այդ, Բրյուսելը մտահոգված է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների հիման վրա առանց լուծման կթողնի Եվրամիության անվտանգության հարցը:
Թերթի հեղինակները հիշեցնում են, որ Վաշինգտոնն արդեն «առավելագույն օգուտ է քաղել Ուկրաինայից և եվրոպական պետություններից»՝ Կիևին պարտավորեցնելով գնել ամերիկյան զենք՝ հանքային ռեսուրսների դիմաց, իսկ ՆԱՏՕ-ի անդամներին՝ ավելացնել ռազմական ծախսերը, որոնց մեծ մասը կդառնա Միացյալ Նահանգների եկամուտը։ Նշվում է, որ ներկա փուլում ԱՄՆ-ը «ուշադրությունը տեղափոխել է կրակի դադարեցման հասնելու փորձերի վրա և փորձում է հասկանալ, թե ինչ կարող է ստանալ Ռուսաստանից»։
Հոդվածում ընդգծվում է, որ առանց Ամերիկայի աջակցության ուկրաինական հակամարտության շարունակությունը հնարավոր չի լինի։ «Հենց Եվրամիությունն է իրեն դրել նման բարդ դրության մեջ՝ դադարեցնելով ինքնուրույնության ձգտումը, որը նախաձեռնվել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի կողմից 2005-ից 2021 թվականների պաշտոնավարման ընթացքում», - պարզաբանվել է նյութում։
Մերկելի փորձել էհավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, սակայն նրա հեռանալուց հետո Եվրամիությունը «նետվել է Միացյալ Նահանգների գիրկը», սկսել է «կուրորեն հետևել Վաշինգտոնի արտաքին և աշխարհաքաղաքական քաղաքականությանը»։ Հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ դա ոչ միայն չի ապահովել ԵՄ-ի անվտանգությունը, այլ «նրան վերածել է Վաշինգտոնի բուֆերային գոտու և դրամատան»։ Հոդվածում հույս է հայտնվում, որ ուկրաինական ճգնաժամը Բրյուսելին կմղի «վերսկսել իր ինքնուրույնության ձգտումը»։





























