Օգոստոսի 20-ին Հայաստանում սպասվում է չոր եղանակ։ Հարավարևմտյան քամին 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է չոր եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը կեսօրին՝ +36+38 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+34,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+33,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+36,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31,
Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,
Տավուշ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+34,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+37,
Արարարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,
Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +28+31,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+30:




























