ՆԺԱՐ սահմանադրական շարժման հիմնադիրներն այսօր՝ օգոստոսի 19-ին քաղաքական հայտ ներկայացրեցին և հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
«Ես ինձ համար շատ ծանր որոշում եմ կայացրել՝ դադարեցնել իրավապաշտպան գործունեությունն ու զբաղվել այն գործունեությամբ, որը իսկապես կարող է փոփոխություն բերել»,–այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՆԺԱՐ սահմանդրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանը։




























