Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Էրին» փոթորիկը կարող է առաջիկա օրերին ծանր եղանակային պայմաններ առաջացնել ԱՄՆ արևելյան ափին, երեքշաբթի օրը հաղորդել է CBS News հեռուստաալիքը։
Ըստ կանխատեսումների՝ ափամերձ գոտիներում ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 6 մետրի։ Հյուսիսային Կարոլինա նահանգում պատրաստվում են հնարավոր ջրհեղեղներին։ Չորեքշաբթի օրվանից Արտաքին ափերին հայտարարված է փոթորկի նախազգուշացում։
Ակնկալվում է, որ այս շաբաթվա կեսերին «Էրին» փոթորիկը, որին ներկայումս Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով շնորհված է հինգ հնարավորանոց կատեգորիաներից երրորդը, կանցնի Բերմուդյան կղզիների և ԱՄՆ արևելյան ափի միջև։
Վերջին տվյալների համաձայն՝ քամու կայուն արագությունը հասնում է 193 կմ/ժ-ի: Փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Հատերաս հրվանդանից (Հյուսիսային Կարոլինա) մոտավորապես 1,2 հազար կմ հարավ-արևելք և Բերմուդյան կղզիներից 1,1 հազար կմ հարավ-արևմուտք: Փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ 11 կմ/ժ արագությամբ:




























