Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր բարձրացել են՝ նախորդ օրվա կտրուկ անկումից հետո, որը պայմանավորված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ արված հայտարարություններով։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0.26 դոլարով (0.4%), մեկ բարելի համար հասնելով 66.05 դոլարի։ Երեքշաբթի օրը պայմանագիրն էժանացել է 0.81 դոլարով (1.22%)՝ մեկ բարելի համար հասնելով 65.79 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի ընթացքում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց բարձրացել է 0.2 դոլարով (0.32%)՝ հասնելով 62.55 դոլարի։ Նախորդ օրվա արդյունքներով այդ պայմանագրերի արժեքն իջել էր 1.07 դոլարով (1.69%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.35 դոլարի։