Հայաստանում առաջատար կառուցապատող ընկերություններից New City Projects-ն այս տարի միանգամից երկու նախագիծ կհանձնի շահագործման։ Ընկերությունը, որը իրականացնում է բնակելի, կոմերցիոն և սոցիալական նշանակության բազմապիսի ներդրումային ծրագրեր՝ գործունեություն ծավալելով ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, առաջնորդվում է մարդկանց՝ իրենց իսկ տունը գտնելու ու ստեղծելու կարևոր առաքելությամբ։

Ավան վարչական շրջանում շահագործման է հանձնվել New City Projects-ի Acharyan Residential Complex-ի առաջին մասնաշենքը։ Չորս բազմաբնակարան շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման ամբողջ գործընթացը կազմակերպվել է շինարարության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։ Երկրորդ նախագիծը, որը շահագործման կհանձնվի ընդամենը մի քանի ամսից, Shinararner Residence-ն է։ Երկու մասնաշենք ունեցող շենքը բաղկացած է 2 ստորգետնյա եվ 18 վերգետնյա հարկերից, որոնցից 1-ինն ունենալու է հասարակական նշանակություն: Առանձնահատուկ շեշտենք, որ New City Projects-ն առաջին մասնավոր ընկերությունն է, որն իրականացնում է սոցիալական ներդրումային ծրագիր, որի շրջանակում վթարային շենքի բնակիչներին հնարավորություն է տրվում բնակվել նորակառույց բարձրորակ շենքում։ Եվ Shinararner Residence-ը կառուցվել է հենց այդ ներդրումային ծրագրի շրջանակում։

Բացի այդ, New City Projects-ն իրականացնում է ևս չորս ընթացիկ նախագծեր, որոնցից յուրաքանչյուրն ակտիվ աշխատանքային փուլում է։
Ընկերության համար առաջնային են բարձր որակն ու հարմարավետությունը, ուստի բոլոր նախագծերը վստահվում են բարձրակարգ ճարտարապետական արվեստանոցներին եւ շինարարական կազմակերպություններին՝ ապահովելու լավագույն որակն ու կենսապայմանները։

Նշենք, որ New City Projects-ն իրականացնում է բազմաբնակարան շենքերի կառուցում՝ ժամանակակից ճարտարապետական լուծումներով։ Ընկերությունը որդեգրել է նորարարական և թափանցիկ մոտեցում քաղաքաշինության ոլորտում։ Ընկերության տեսլականն է ստեղծել տարածքներ, որտեղ մարդիկ կարող են ապրել, աշխատել և հանգստանալ։ Հաճախորդները կարող են հետևել շինարարական աշխատանքների ընթացքին առցանց ռեժիմով և մասնակցել բաց հանդիպումներին՝ ինչն ապահովում է վստահության բարձր մակարդակ։

Բնակարան New City Projects-ից կարելի է ձեռք բերել ինչպես հիփոթեքային վարկով, այնպես էլ փուլային վճարման հարմար տարբերակով։ Ընկերության առաջնահերթություններից է ոչ միայն բնակելի շենքերի կառուցումը, այլև՝ առողջ համայնքների ձևավորումը և քաղաքի կենսունակության ու սոցիալական պատասխանատվության բարձրացումը։





























