Ռուսաստանյան շրջանները օգոստոսի 21-ի գիշերը կրկին հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ռոստովի մարզում ՀՕՊ ուժերը հետ են մղել հարձակումը՝ Կամենսկում, Դոնեցկում և Նովոշախտինսկում, ինչպես նաև մի քանի շրջաններում, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ «Նովոշախտինսկի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր չկան», - գրել է նա իր Telegram ալիքում։

Ըստ Astra-ի տվյալների՝ հարվածը հասցվել է Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանին (ՆՎԳ)։ Ձեռնարկությունը տարեկան վերամշակում է 5,6 միլիոն տոննա նավթ, ինչը կազմում է Ռուսաստանի արտադրական կարողությունների 1,7%-ը (328 միլիոն տոննա)։ Գործարանն առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել 2022 թվականի հունիսին, իսկ այս վերջին հարձակումը հինգերորդն է եղել Ուկրաինայի պատերազմի ընթացքում։ Այն նաև ութերորդ նավթավերամշակման գործարանն է, որին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են օգոստոսի սկզբից ի վեր։ Մինչ այդ հարձակման են ենթարկվել Նովոկույբիշևսկի, Ռյազանի (երկուսն էլ՝ օգոստոսի 2-ին), Աֆիպսկի (օգոստոսի 7-ին), Սարատովի, Ուխտայի (երկուսն էլ՝ օգոստոսի 10-ին), Վոլգոգրադի (օգոգոսի 13, 14 և 19-ին) և Սիզրանի (օգոստոսի 15-ին) ՆՎԳ-ները։ Ըստ The Moscow Times-ի հաշվարկների՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Ռուսաստանը օգոստոսին կորցրել է իր ՆՎԳ հզորությունների 13%-ը։

Նաև օգոստոսի 21-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Վորոնեժի մարզը։ Ժուրավկա գյուղի բնակիչները երկնքում առնվազն հինգ պայթյուն են լսել, որից հետո գետնին հրդեհ է բռնկվել, գրում է Shot-ը։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ։ Մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրականության, հետաձգվել են մի շարք ուղևորատար գնացքներ», - հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Ռուսաստանի երկաթուղիների տվյալներով՝ Ժուրավկա և Ռայնովսկայա կայարանների (Ռոսսոշ-Սոխրանովկա հատված) տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցը։ Կանգ են առեկ 19 գնացքներ, որոնք կապում են Ռուսաստանի քաղաքները երկրի հարավային հանգստավայրերի հետ։ Առավոտյան ժամը 7-ի դրությամբ թռիչքների առավելագույն ուշացումը կազմել է չորս ժամ։

Ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ամփոփագրի՝ անցած գիշեր Ռուսաստանի տարածքի վրա խոցվել է ընդհանուր առմամբ 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ամենից շատը՝ 21 սարք՝ Ռոստովի մարզի վրա, 7-ը՝ Վորոնեժի, 5-ը՝ Բելգորոդի, 3-ը՝ Բրյանսկի և Կալուգայի, 2-ը՝ Օրյոլի, և մեկական՝ Կուրսկի ու Տուլայի մարզերի վրա։ 4 անօդաչու սարք խոցվել է օկուպացված Ղրիմի, իսկ 2-ը՝ Սև ծովի ջրային տարածքի վրա։