Հրանտ Դինքի հիմնադրամը Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 22–ից սկսում է արեւմտահայերենի դասընթացներ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  հայերենի դասընթացները անցկացվելու են շաբաթական 2 անգամ 4 ժամ տեւողությամբ։ Նշվում է, որ օնլայն դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ից եւ կշարունակվեն 18 շաբաթ։