Թերթը գրում է, որ Ազգային ժողովի նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, ինչպես հայտնում են նրա մերձավորները, այս օրերին մի քիչ նեղսրտած է, բայց միեւնույն ժամանակ՝ մի քիչ էլ ուրախ: «Ուրախ է, որովհետեւ նրան մեծագույն ջանքեր գործադրելուց հետո հաջողվել է պահպանել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը, իսկ նեղսրտած է, քանի որ նրա սենյակի փափուկ կահույքը Նիկոյանի մյուս խորհրդականն ու օգնականը մեջ-մեջ են արել. մեկը բազմոցն է տարել, մյուսը՝ բազկաթոռները, ու հիմա այդ տարիքում խեղճ մարդը փափուկ կահույք չունի, որ խորհրդարանի այգուն տիրություն անելուց հետո ազատ ժամերին մի փոքր թիկն տա փափուկ կահույքի մեջ: Հիշեցնենք, որ Հերոյանի հիմնական գործառույթը Աժ-ին կից այգուն տիրություն անելն է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ». Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հերոյանը նեղսրտած է
Հասանելի է
русский



























