Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն վերջնական որոշում է կայացրել 2007թ. նման անձամբ գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը: «Ինչպես 2007թ., Սերժ Սարգսյանը մտադիր է միայնակ իրականացնել ՀՀԿ նախընտրական քարոզչությունը եւ իր հետ նախընտրական հանդիպումների չտանել ՀՀԿ վերնախավին եւ կառավարության ներկայացուցիչներին, որոնք միայն տհաճ զգացողություններ են առաջացնում հայ հանրության շրջանում եւ իրենց դեմքով հակաքարոզչություն իրականացնում»,- գրում է «Հրապարակ»-ը: