Թերթը գրում է, որ  երեկ վերջին շրջանում հանրությանը բավականին հայտնի երբեմնի երիտասարդ Հանրապետական Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող կայքերն անձնական վիրավորանքով լի հոդվածներ էին հրապարակել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: «Ինքն իրեն «մեդիամագնատ» հայտարարած Անդրանիկ Նիկողոսյանը հանրությանը ներկայանում է տարբեր գաստրոլներով, Արարատի մարզպետ դառնալու անթաքույց ցանկությամբ եւ այլն: Այդ առիթով անգամ իրեն պատկանող կայքերից մեկում գրել էր, թե իր նկատմամբ իբր մահափորձ է եղել: Անդրանիկ Նիկողոսյանի վերջին ակնառու նախաձեռնությունն էլ Հայաստանում «Պուտին» ակումբի հիմնադրումն էր:

Իսկ վարչապետի դեմ սկսած նրա արշավն, ըստ մերի աղբյուրի, «անկեղծ պոռթկում» շարքից չէ, այլ ուղղորդվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից, ում վարչապետ դառնալու ցանկությունները մնացին փորում: Քանի որ վարչապետ դառնալու ցանկություն շատերն ունեին ու դեռ ունեն՝  հետաքրքրվեցինք, թե ում մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ աղբյուրը խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն ներկայացնել»,- գրում է «Առավոտ»-ը: