Թուրքերի եւ ադրբեջանցիների հետ մտերմությամբ հայտնի Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն հայտնել է, թե ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատում կընդունվի:

Թուրքական Dogan լրատվական գործակալության հետ զրույցում Նատալի Գուլեն նշել է, թե Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացման համար Սարկոզիի կուսակցությունը եւ սոցիալիստները մեծ ճնշում են գործադրում սենատորների վրա:

Նշվում է, որ Նատալի Գուլեի եւ եւս մի քանի սենատորների այն առաջարկները, թե օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, չի ազդի օրինագծի անցկացմանը:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունեց  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ օրինագիծը պետք է հունվարի 23-ին քվեարկության դրվի Ֆրանսիայի Սենատում։