Հայ գործարարը դանակով հարձակվել է Կալինինգրադի շրջանի Կրասնոզնամենսկի մարզի համայնքային սեփականության կառավարման կին տնօրենի վրա: Նա տնօրենին դանակով մի քանի վնասվածք է հասցրել:
Ըստ «Ինտերֆաքսի» տվյալների` դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտոնյան 2 անգամ գործարարին մերժել է բիզնեսի համար տարածք տրամադրել: Համայնքային սեփականության կառավարման տնօրենուհու հետ խոսակցության ժամանակ տղամարդն ափերից դուրս է եկել, մանրամասնել են Կրասնոզնամենսկի Ներքին գործերում:
1966թ. ծնված հայը ձերբակալված է, հայտնում է գործակալությունը, սակայն ձերբակալվածի անունը չի հաղորդվում: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:




























