Տղամարդը, ում մարմնի մնացորդները հայտնաբերվել էինԼոս-Անջելեսում` Hollywood հայտնի գրառման մոտակայքում, հայ չէ:
Los Angeles Times-ի փոխանցմամբ, սպանվածը Mexicana Airlines ընկերության աշխատակից է: Նրա անունը Հերվի Մեդելին է, եւ 66 տարեկան է: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, թե հայտնաբերված գլուխն ու ձեռքերը պատկանում են ազգությամբ հայ տղամարդու:
Նշենք, որ տղամարդու գլուխը պոլիէթիլենային պարկի մեջ գտել էին հունվարի 18-ին: Այն հայտնաբերել էին շները, որոնք տիրուհու հետ զբոսնում էին: Դրանից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, որ այն պատկանում է մոտ 40 տարեկան հայ տղամարդու:
Ամերիկյան որոշ կայքեր գրում էին, որ մասնատված դիակը հայտնաբերվել է Բրեդ Փիթի տնից ոչ հեռու:




























