Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալության (AEMET) տվյալներով, մահաբեր անտառային հրդեհներ առաջացրած ամառային շոգի շրջանը դարձել է «երկրի պատմության մեջ ամենաինտենսիվը»։ Նախնական չափումները, որոնք կատարվել են օգոստոսի 3-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, ցույց են տվել միջին ջերմաստիճան, որը 4.6 °C-ով բարձր է 2022 թվականի հուլիսին արձանագրված նախորդ անոմալ երևույթներից, գրում է The Guardian-ը։
Ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվել են օգոստոսի 8-ից 17-ն ընկած տասը օրերի ընթացքում, ինչը դարձել է Իսպանիայի տարածքում ամենաշոգ տասնօրյակը՝ սկսած 1950 թվականից սկսված դիտարկման։
Այս ծայրահեղ շոգը խորացրեց պայմանները, որոնք նման էին «վառվող պատրույգի». երաշտն ու բարձր ջերմաստիճանը հանգեցրել են երկրի հյուսիսում և արևմուտքում ծավալված լայնածավալ անտառային հրդեհների, որոնք դեռ շարունակվում են։
Կառլոս III-ի անվան Առողջապահության ինստիտուտի գնահատմամբ, օգոստոսյան շոգի հետ կապվում է Իսպանիայում արձանագրված ավելի քան 1100 մահ։
1975 թվականից կատարվող գրանցումների համաձայն, օդերևութաբանական գործակալությունը արձանագրել է 77 շոգի ալիք, որոնցից վեցը գերազանցել են միջինը 4 °C-ով կամ ավելի, և դրանցից հինգը տեղի են ունեցել միայն 2019 թվականից հետո։
Գիտնականներն ընդգծում են, որ Իսպանիայում ամառները գնալով ավելի շոգ են դառնում՝ դա «գիտական փաստ» է։ Թեև յուրաքանչյուր նոր սեզոն պարտադիր չէ, որ լինի նախորդից ավելի շոգ, սակայն ծայրահեղ ջերմաստիճանների միտումն ակնհայտ է։ Հիմնական մարտահրավերներն են՝ հարմարվելը կլիմայական փոփոխություններին և դրանց մեղմացումը։



























