Գերմանիայում սոցիալական համակարգի ապագայի շուրջ բանավեճ է սկսվել, հայտնում է Bild-ը ։ 

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի սոցիալական պետության մեխանիզմն այլևս չի կարող ֆինանսավորվել իր ներկայիս տեսքով։

Նրա խոսքերով՝ կենսաթոշակների, առողջապահության, տարեցների խնամքի և պետական ​​նպաստների վրա ծախսերը վերահսկողությունից դուրս են։

Այս տարի դաշնային կառավարությունը 121 միլիարդ եվրո է նախատեսել կենսաթոշակային համակարգի դեֆիցիտը ծածկելու համար: Հատուկ ուշադրություն է դարձվում Bürgergeld-ին կամ նպաստներին, որոնք 2025 թվականին կարժենան 42.6 միլիարդ եվրո: