Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի կնքման հավանականությունն ավելի մեծ է, քան դրանք չունենալու հավանականությունը, հաղորդում է Sky News Arabia-ն։

Նա նշել է, որ եթե այն կնքվի, ապա այն կհիմնվի 1974 թվականի հրադադարի վրա, որը կպահպանի Սիրիայի ինքնիշխանությունը և ճանապարհ կբացի վստահության ամրապնդման միջոցառումների և հնարավոր խաղաղության համաձայնագրի համար։

Ահմեդ Ալ-Շարաան նշել է, որ ներկա հանգամանքները բարենպաստ չի համարում Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար, սակայն ընդգծել է, որ եթե ինքը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը օգուտ կբերի Սիրիային և տարածաշրջանին, ապա առանց վարանելու կկնքի այն:

Նա նաև վստահեցրեց, որ ցանկանում է նոր գլուխ բացել Լիբանանի հետ հարաբերություններում՝ հույս ունենալով, որ երկիրը կշահի Սիրիայում սպասվող տնտեսական վերածննդից։