«Խոսելով ՌԽՖՍՀ-ի դեմ և մեղադրելով Խորհրդային Ռուսաստանին «Ադրբեջանը օկուպացնելու» մեջ՝ Իլհամ Ալիևը, առաջին հերթին, խոսում է իր հոր՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ-մայոր Հեյդար Ալիևի դեմ»։ Այս մասին «Readovka-ի» հետ զրույցում հայտարարել է պատմաբան և հրապարակախոս Եվգենի Սպիցինը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նման պետություն գոյություն չէր ունենա առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ այդ երկրի ժամանակակից տարածքները հավաքվել էին ռուս միապետների, իսկ հետո խորհրդայինների կողմից:
Միևնույն ժամանակ, Սպիցինն ընդգծել է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն Միության կազմում եղել է մնացած հանրապետությունների հետ հավասար հիմունքներով։
Ավելի վաղ Ալիևը հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատասխանատու չէ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Ռուսաստանին պատասխանում է «կառուցողական և օրինական» ձևով։




























