Իրանի ԻՀՊԿ ուժերը շաբաթ օրը երկրի հյուսիս-արևելյան Խորասան-Ռազավի նահանգում ահաբեկչական խմբավորում են վնասազերծել, հայտնում է Mehr-ը։
ԻՀՊԿ հաղորդագրության համաձայն՝ այս տարրերը «Մոսադի» գործակալներին տեղեկություններ են փոխանցել կարևոր և գաղտնի կենտրոնների, ինչպես նաև Իսրայելի հետ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում աչքի ընկած զինվորական գործիչների մասին։
Բացի այդ, գործողության ընթացքում հայտնաբերվել է արձակման սարքերի, ռումբերի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի համար նախատեսված մեծ քանակությամբ հումք։




























