ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Տյանցզին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Այցի ընթացքում վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։

Փաշինյանը նաև կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնական միջոցառումներին։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի, փոխնախագահ Հան Չժենի և արտասահմանյան գործընկերների հետ։

 Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 Խորեն Գրիգորյան Տյանցզինից

a84b1997-5d59-46a1-bd3b-fd7df267b48d.jpg (47 KB)

79d0f7b1-dc87-4819-b1b5-f4c8dc003135.jpg (42 KB)