Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ZDF-ին տված հարցազրույցում ասել է, որ պատերազմներն ավարտվում են կամ «կողմերից մեկի ռազմական պարտությամբ», որին ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը հիմա մոտ չեն, կամ «տնտեսական և/կամ ռազմական հյուծմամբ», որը, ըստ նրա, նույնպես ներկայումս չի նկատվում։

Ներկայիս դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են պատերազմի ավարտին, բայց «ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով», - ընդգծել է Մերցը։

Ի վերջո, եթե այն կորցնի իր անկախությունը, հաջորդը կլինի մեկ այլ երկիր. «Եվ վաղը չէ մյուս օրը մեր հերթը կլինի։ Սա տարբերակ չէ», - հաղորդում է DW-ն։

Վերջապես, կանցլերն ասել է, որ այս պահին Գերմանիայում «ոչ ոք չի խոսում Ուկրաինայում ցամաքային զորքերի մասին»։ Կիևի անվտանգությունն ապահովելու համար նրա դաշնակիցները մտադիր են աջակցել ուկրաինական բանակին, «որպեսզի այն կարողանա պաշտպանել այս երկիրը երկարաժամկետ հեռանկարում»։