Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Ռուդի Ջուլիանին վնասվածքներ է ստացել ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հաղորդում է BBC-ն։

Ոստիկանության տվյալներով՝ Ջուլիանին գտնվել է մայրուղով ընթացող Ford մակնիշի մեքենայի ուղևորի նստատեղին, իսկ հետո մեքենային հետևից բախվել է մեծ արագությամբ ընթացող մեկ այլ մեքենա։

«Նրա մոտ ախտորոշվել է կրծքային ողի կոտրվածք, բազմաթիվ կտրվածքներ և կապտուկներ, ինչպես նաև ձախ ձեռքի և սրունքի վնասվածքներ», - հայտարարության մեջ ասել է նրա անվտանգության աշխատակից Մայքլ Ռագուսան։

81-ամյա Ջուլիանին առաջին անգամ Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել 1993 թվականին։ Նա ղեկավարել է քաղաքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ և այդ տարի Time ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա մարդ»։

Վթարից հետո Ջուլիանին հոսպիտալացվել է և սպասվում է, որ շուտով դուրս կգրվի։