ԱՄՆ բնակչուհին անսպասելիորեն դուստր է ծննդաբերել Burning Man երաժշտական փառատոնում՝ չկասկածելով իր հղիության մասին, հաղորդում է NBC News-ը։

Քայլա Թոմփսոնն օգոստոսի 27-ին հանգստանում էր ամուսնու հետ՝ Նևադայի անապատում ամեն տարի անցկացվող հայտնի երաժշտական ​​փառատոնի տարածքում կայանած կցասայլակում։ Հանկարծ նա ուժեղ ցավ է զգացել որովայնի ստորին հատվածում, և մի քանի ժամ անց, իր համար անսպասելիորեն, կցասայլակի զուգարանում 1,6 կգ քաշով առողջ աղջիկ է ծննդաբերել։

Ծննդաբերությունից հետո Քայլայի ամուսինը վազել է օգնություն կանչելու։ Փառատոնի մասնակիցների շարքում արագորեն հայտնաբերվել են բուժքույր-մանկաբարձուհի, մանկաբույժ և գինեկոլոգ, որոնք անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել մորը և երեխային։ Այնուհետև մայրը և նորածինը տեղափոխվել են փառատոնի բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել են Ռենոյի հիվանդանոց։ Ուղղաթիռում տեղերի սահմանափակ լինելու պատճառով աղջկան տեղափոխել են ուղղաթիռով, իսկ Քայլան ուղևորվել է առանձին ավտոմեքենայով։

Թոմփսոնը խոստովանել է, որ ինքը երեխայի համար ծրագրեր չէր կազմել և պատկերացում անգամ չուներ, որ հղի է, քանի որ որևէ ախտանիշ կամ արտաքին նշան չուներ։ կինը պատմել է, որ նույնիսկ հիվանդանոցի բուժքույրերն էին ասում. «Դու ընդհանրապես հղիի տեսք չունեիր»։