Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները Արտաքին գործերի նախարարության միջոցով ծրագրում են խորհրդակցությունների հերթական փուլը ։

«Ներկայում խորհրդակցությունների հերթական փուլ է նախատեսվում՝ Արտաքին գործերի նախարարությունների միջև»,- Առաջին ալիքի թղթակցին հայտնել է Ուշակովը։

Նա հավելել է, որ դեռևս շատ չլուծված հարցեր կան։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում երկխոսություն են վարում հիմնականում Ուկրաինայի շուրջ, և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին դեռևս վաղ է խոսել։

Ուշակովը միաժամանակ ընդգծել է, որ Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը բանակցությունների ընթացքում Ուկրաինայում չինական խաղաղապահ զորքերի տեղակայման գաղափարը չեն քննարկել։