Դատավորը վճռել է, որ Թրամփի կողմից Լոս Անջելես զորքերի և Ազգային գվարդիայի տեղակայումն անօրինական է եղել, հաղորդում է BBC-ն։

Հունիսի սկզբին Լոս Անջելես է տեղակայվել մոտ 5000-անոց զորք։ Ժամանակի ընթացքում նրանք աստիճանաբար դուրս են բերվել, և այժմ այնտեղ մնացել է ընդամենը մոտ 300 Ազգային գվարդիայի զինվոր։

Դատավորը վճռել է, որ Ազգային գվարդիան պետք է ազատվի իր պարտականություններից կամ կարող է օգտագործվել միայն դաշնային կառույցները պաշտպանելու համար։

Թրամփը զորքերի տեղակայումը հիմնավորել է քաղաքում ենթադրյալ անկարգություններով. նման կերպ է նա մեկնաբանել է Լոս Անջելեսում բողոքի ցույցերն՝ ընդդեմ անօրինական ներգաղթյալների իր ձերբակալությունների։ Քաղաքի և Կալիֆոռնիայի նահանգի դեմոկրատական ​​​​վարչակազմերը համաձայնություն չեն տվել այդ գործողություններին։

Ավելի ուշ Թրամփը զորքեր է ուղարկել դաշնային մայրաքաղաք Վաշինգտոն, որի քաղաքապետարանը ևս վերահսկում են դեմոկրատները, և ակնարկել է, որ նույն կեպ կվարվի նաև այլ մեգապոլիսների, մասնավորապես՝ Չիկագոյի և Նյու Յորքի դեպքում։

Թրամփի վարչակազմն իրավունք ունի բողոքարկել դատավորի որոշումներն ավելի բարձր ատյաններում։ Շատ դեպքերում վերաքննիչ դատարաններն ավելի ըմբռնողություն են դրսևորել Թրամփի քաղաքականության նկատմամբ։