ԱՄՆ-ի դատարանը վճռել է, որ Google ընկերությունը կարող է չվաճառել իր Chrome բրաուզերը կամ Android օպերացիոն համակարգը, սակայն պարտավոր է որոնողական տվյալները կիսել մրցակիցների հետ, հայտնում է BBC-ն։

Alphabet-ին պատկանող կորպորացիայի գերիշխող շուկայական դիրքը հինգ տարի տևած դատական ​​​​վեճի առարկա է դարձել՝ ԱՄՆ կառավարության հետ։

2024 թվականի օգոստոսին այս գործը վարող դատավոր Ամիթ Մեհթան ընդունել է, որ Google-ը մենաշնորհ է սահմանել առցանց որոնողական համակարգերի շուկայում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական կարգով պահանջել էր Chrome բրաուզերի վաճառքը։

Google-ի ղեկավարությունը հայտարարել է, որ իր մշակած բրաուզերի հարկադիր վաճառքը կվնասի ոչ միայն բիզնեսին, այլև սովորական օգտատերերին։