Տավուշի մարզում, հունվարի 23-ին, ժամը 09.15-ին, «ՎԱԶ- 2106» մակնիշի 30 SS 029 համարանիշի ավտոմեքենան ընկել է Աղավնավանք գյուղի Գետիկ գետը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարների օգնությամբ մեքենայից հանվել է Գեղարքունիքի մարզի Աղբեր գյուղի բնակիչ, 56-ամյա Աշոտ Մալյանի դին եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին: