Վայոց ձորի մարզում, այսօր` հունվարի 24-ի գիշերը, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ-ում (Սարավան գյուղի մոտակայքում) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել. կան տուժածներ մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական  վարչության  փրկարարական ջոկատը:

Փրկարարները «ԿամԱԶ» մակնիշի 21 ՏԼ 601 համարանիշի ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդ, 55-ամյա Վարդան Թաղմասյանին եւ ուղեւոր, 40-ամյա Անդրանիկ Ենոքյանին: