ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող կանգնեցնել Գազայի հատվածում տեղի ունեցողը, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։
Ինչպես ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է լրատվամիջոցների մի խմբի, այդ թվում՝ EFE գործակալության հետ զրույցում, ԵՄ-ն ակտիվ դերակատար է դարձել միջազգային ասպարեզում պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցում։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ կիսում է հիասթափությունը, «քանի որ դա բավարար չէ»։ «Իրավիճակը շարունակվում է և մենք չենք կարող այն կանգնեցնել, քանի որ, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Իսրայելի կառավարությանը և նրա գործողություններին», - նշել է Կալլասը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ինքը շատ ավելին է արել հակամարտությունը դադարեցնելու համար, քան իր նախորդը՝ Ժոզեպ Բորելը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ելույթ ունենալով ԵՄ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով, ներկայացրել էր Իսրայելի վերաբերյալ մի շարք միջոցառումներ։ Ի թիվս այլ բաների, Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել փոխազդեցությունը հրեական պետության հետ և պատժամիջոցներ կիրառել նրա կառավարության անդամների նկատմամբ։





























