Երեւանում, հունվարի 23-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2/2 հասցեում («Շեն Կոնցեռն» ՓԲԸ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.28-ին, մարվել՝ 15.36-ին:
Այրվել է մոտ 20 քմ մակերեսով ծածկ եւ նրա տակ գտնվող մագնեզիումը:




























