Հայտնի ցեղասպանագետ, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իզրայել Չարնին կոչ է արել Իսրայելի իշխանություններին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Չարնին կարծում է, որ Իսրայելի համար լռելու ժամանակն անցել է, եւ ժամանակն է հզոր խթան տալ 1915թ. ողբերգության ճանաչմանը: «Իսրայելը պետք է ամբողջությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Չարնին Jerusalem Post Magazine-ում գրած հոդվածում:

Նշենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը 127 կողմ եւ 86 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` որպես պատիժ սահմանելով 45 հազար եվրո տուգանքն ու 1 տարվա ազատազրկումը: