Տավուշի մարզում, հունվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Աչաջուր-Մակարավանք ճանապարհի 7-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով, կորցրել է կառավարումը եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























