Ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը սկսել է կայունացման նշաններ ցույց տալ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունվարի 24-ին դոլարը փոքր-ինչ զիջել է հայկական դրամին` էժանանալով 0.06 %-ով: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 387.90 դրամ:

Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 6.8 մլն դոլար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարունակվում է փողի բազայի կրճատումը, առավել հավանական է, որ առաջիկա օրերին դոլարը ոչ թե թանկանա, այլ շարունակի էժանանալ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի առավել տարածված փոխարժեքը 387 դրամն է, վաճառքինը` 389 դրամը: