Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ Գազա քաղաքի, ինչպես նաև հարակից շրջանների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած ռմբակոծությունների հետևանքով նախորդ գիշեր զոհվել է ավելի քան 40 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Ինչպես նշում է Sky News Arabia հեռուստաալիքը, մոտ 350 հազար բնակիչ արդեն ստիպված է եղել լքել շրջափակված անկլավի վարչական կենտրոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը պլանավորված «ցամաքային հարձակում» է սկսել Գազա քաղաքի վրա՝ դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով։





























