Իսրայելի կողմից պաղեստինյան Գազա քաղաքի վրա հարձակման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել Երուսաղեմում գտնվող Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի առջև, հաղորդում է Ynet պորտալը։

Նրա տեղեկություններով՝ ոստիկանությունը շրջափակել է իսրայելցի վարչապետի նստավայրից 300 մետր շառավիղ ընդգրկող գոտին։

Ավելի վաղ Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական ղեկավարության աղբյուրին, հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին Իսրայելը հարձակում է սկսել պաղեստինյան Գազա քաղաքի վրա՝ դրա վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։