ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից The New York Times-ի դեմ զրպարտության համար հարուցված դատական հայցը անհիմն է և ուղղված է անկախ լրագրությունը ճնշելուն, հայտարարել է թերթի գործադիր տնօրեն Մերեդիթ Կոպիտ Լևինը՝ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Հայցի համար որևէ հիմք չկա։ Կարծում եմ, դրա նպատակն է խեղդել անկախ լրագրությունը, խոչընդոտել փաստերի վրա հիմնված իրադարձությունների լուսաբանմանը, որով հայտնի են The New York Times-ը և այլ պարբերականներ»,- ասել է նա։
Ղեկավարը նաև հայտարարել է, որ Թրամփին «չի հաջողվի վախեցնել» թերթին։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարի չափով դատական հայց է ներկայացրել «The New York Times» թերթի դեմ՝ զրպարտության մեղադրանքով։ Սպիտակ տան ղեկավարը պարբերականին մեղադրել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ այդ պահին երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին բացահայտ աջակցության և իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամների ու շրջապատի հասցեին հնչեցված զրպարտության համար։





























