Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը կարող է գլխավորել Գազայի հատվածի կառավարումը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի ավարտից հետո։
Ինչպես գրում է «Financial Times»-ը, Բլեերին առաջարկել են «Gaza International Transitional Authority» անվանումով միջազգային մարմնի նախագահի պաշտոնը, որը կհսկի տարածաշրջանը անցումային շրջանում։
Ըստ FT-ի՝ Բլեերը օգոստոսի վերջին մասնակցել է Դոնալդ Թրամփի նախագահությամբ կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Գազայի ապագայի ծրագրերը։ Դեռևս հուլիսին նրա «Tony Blair Institute for Global Change» ինստիտուտը հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել հետպատերազմյան կարգավորման նախագծի վրա։ Ընդ որում, կազմակերպությունը շեշտել է, որ Գազայի բնակիչների բռնի տեղահանում չի դիտարկվում, հաղորդում է Bild-ը։





























